Առեղծվածային դեպք՝ Երևանում. Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է մաhացած տղամարդ

Այօսր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:15-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում, տղամարդու դի կա:

Գրել է Գագիկ Շամշյանը։

Ոստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի՝ գլխի և ոտքի մասը վնասված:

Դեպքի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացած քաղաքացու ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am