«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլ Բաղդասարյանը կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ նույն օրը մահացել է: Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մեզ պատմեցին, որ Սիլվարդ Վարդանյանը բնակվել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում։ Փաստացի ՔՊ-ականի կնոջ պատճառով մարդ է մահացել։ Ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հաստատեցին լուրը՝ հայտնելով միայն, որ սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում մահվան ելքով վրաերթ է եղել։
Մարդ է մահացել, դեպքից անցել է 4 օր, սակայն վրաերթի մասին քննչական կոմիտեն որեւէ տեղեկություն չի հրապարակել։ Թերեւս պատճառն այն է, որ «սպանողը» շարքային քաղաքացի չէ, այլ ՔՊ-ականի կին է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: