20 օր անց․ ի՞նչ է կատարվում Մարմարիկում, ի՞նչ է հայտնի 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներից:
Արդեն 20 օր է, ինչ իրավապահ մարմինները փորձում են գտնել 2 տարեկան փոքրիկին։ Թեեւ այս օրերին որեւէ առարկա, իր չի հաջողվել գտնել գետից, որը կվկայեր փոքրիկի՝ գետում լինելու մասին, այդուհանդերձ, որոնումները շարունակվում են։ ՆԳՆ խոսնակը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ նման երկարատեւ որոնումներ գետում չի կարողանում մտաբերել, բայցեւ վստահեցրեց՝ որոնումները դադարեցնելու որոշում չկա։ Դրանք կշարունակվեն։
Նրա փոխանցմամբ, ճիշտ է, գետն ընկնելու վարկածը համարվում է ամենահավանականը, բայց մյուս վարկածների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում եւ որոնողափրկարարան միջոցառումներ կատարվում են նաեւ ցամաքում։
Հիշեցնենք, որ փոքրիկ Տիգրանի գտնվելու վայրը անհայտ է մայիսի 4-ից։ Այս օրերին որեւէ մեկը կապ չի հաստատել նրա ծնողների հետ ու գումար չեն պահանջել, գիշատիչի կողմից հարձակման հետքեր եւս չկան, ինչպես նաեւ գետից չի հայտնաբերվել նրան պատկանող որեւէ իր։

