Սյուզան Մարգարյանը թոռնուհու՝ Զաբելի հետ ջերմ ֆոտոշարքում

Հայաստանի վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանն Instagram-ում նոր լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում ցուցադրել է թոռնուհուն՝ Սիրուշոյի դստերը՝ Զաբելին: Կադրերում նրանք բացօթյա սրճարանում են՝ շրջապատված վարդերով:

 

Թարմ ծաղիկներից մի քանիսը զարդարում են նաեւ Զաբելի գանգուր վարսերը:

«Վինտաժ վարդերի ամանը մայրս տվել է ինձ, ես էլ կտամ Սիրուշոյին ու Զաբելին»,-հրապարակումը մակագրել է երգչուհին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am