Создание сайтов

Պոեզիա ծլիկի, *ցիկի, կլիտորի և *լորիկի մասին, որը հավանաբար հաճելի է Լիլիթ Մակունցին

ggg

Երևանում ավարտվեց «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը»: Ինչ խոսք՝ փառատոնն ունի դրական կողմեր, սակայն ունի նաև բացասական կողմեր: Նախ նշենք, որ փառատոնին ներկայանում են Հայաստանյան հրատարակչությունները, ներկայացնում իրենց գրքերը, կատարած աշխատանքը, իսկ մարդիկ ծանոթանում են, գնում նոր գրքեր ու կարելի է նաև հստակ նշել, որ այս փառատոնի շնորհիվ ընթերցող-գրող-հրատարակիչ կապն ավելի է ամրանում:

 

 

Փառատոնը կազմակերպում է մշակույթի նախարարությունը: Նախորդ տարի նույնպես անցկացվեց փառատոնը, որի ընթացքում եղան նաև մրցանակակիրներ: Ավանդույթը պահպանվեց այս տարի ևս: Նախ ներկայացնենք անվանակարգերը, մրցանակակիրներին ու շարժվենք առաջ.

 

«Պոեզիա» անվանակարգի մրցանակակիրներն են.

1-ին մրցանակ՝ Վիոլետ Գրիգորյան,

2-րդ մրցանակ՝ Հասմիկ Սիմոնյան,

3-րդ մրցանակ՝ Անուշ Քոչարյան:

«Արձակ» անվանակարգի մրցանակակիրներն են.

1-ին մրցանակ՝ Սարգիս Հովսեփյան,

2-րդ մրցանակ՝ Արփի Ոսկանյան,

3-րդ մրցանակ՝ Արտավազդ Եղիազարյան:

Թվում է, թե ամեն ինչ լավ է, սակայն ի տարբերություն նախորդ տարվա, երբ դեռ իրավիճակ չէր փոխվել, այս տարի ամեն ինչ չափից վատ է:

Փաստացի, պոեզիա անվանակարգում առաջին մրցանակ ստացավ Վիոլետ Գրիգորյանը: Ու փաստացի գրքի փառատոնի մրցանակակիր պոետը, ումից երիտասարդները, մարդիկ, ժողովուրդը պիտի ինչ-որ բան սովորեն, մեղմ ասած, ունի սիրո, սեռական օրգանների գովքի ու փառաբանության մասին բանաստեղծութjուններ: Մեջբերենք դրանցից առավել հայտնին ու քննարկվողը.

 

 

 

Տաղ անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ

Ծլի, ծլի, ծլիկս,
պստըլիկ խլւլիկս,
ձայնազուրկ ու թլիկս,
անլեզու ծլւլիկս,
գեղագանգուր ցլիկս,
ամենակուլ բկլիկս,
վարդաշրթունք պցիկս,
անլուսամուտ խցիկս,
թոթովխօս ճտպտիկս,
խորոտիկ վտվտիկս,
ջրիկ ու կչկչիկս,
գլուխգովան փչիկս,
չար, խաղացկուն բալիկս,
մշտականգուն ֆալիկս,
խարտիշածամ փափլիկս,
գլխիդ տուած բամփլիկս,
ծափ-ծափիկ ափլփիկս,
տափը մտած խաբլիկս,
մերթ անթրաշ ու մերթ էլ
բմբըլահան սափրիկս,
սափրագլուխ տափլիկս,
անբարբառ շրթունքիկս,
վարդավառ վարդշունչիկս,
հարսնաբար լուռ-մունջիկս,
ներս գցող ու դնջիկս,
սիրտը դող տրտունջիկս,
ճոխ պուճախ ու քունջիկս,
խունջիկ-մունջիկ փունջիկս,
սարի լալայ, սմբուլս,
բաղի բալայ, բլբուլս,
ճնճուղի թև, թռիկս,
հևիհև թռվռիկս,
սասնա խև ու ծռիկս,
բազմաձև դև, ֆռիկս,
վառման հնոց փռիկս,
անմար բոց ու ժրիկս,
ճռճռան ու ճռիկս,
աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղւորիկս,
քաջ զավակ, Տալւորիկս,
կարմրատոտիկ լորիկս,
լորիկս, պլորիկս…

Վիոլետ Գրիգորյանն ունի նաև մի շարք լավ գործեր ևս: Շատերը, բնականաբար, կքննադատեն ու կասեն, որ ժամանակին նմանատիպ գործեր ունեին նաև մի շարք հայ հայտնի գրողներ ևս: Չենք ժխտում: Ունեն, և այդ գործերը հանրային չէին դառնում և երիտասարդները չէին դաստիարակվում այս գործերով:

Մյուս կողմից պետք է տարբերել հայհոյանք ու պարունակող հանճարեղ ստեղծագործությունը հայհոյանք պարունակող աղբից: Հիմա այդպիսի ժամանակներ են, քանի որ չկա գրաքննադատություն, չկան սեփական լեզվին տիրապետող գրողներ, այլ կան միայն մրցանակներ ու 0 մշակութային ու արվեստի արժեք ներկայացնող ստեղծագործություններ: Ու փառատոնին ներկա կամ փառատոնով տեղեկացած երիտասարդները համացանցում փնտրելու են «տարվա պոետին» ու հանդեպեն «Տաղ անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ»-ին:

Տեսնում ենք, որ Հայաստանում իրոք իրավիճակ է փոխվել, որտեղ լավ պոեզիայի ու պոետի չափանիշն այլասերվածությունն է: Իսկ այս մրցանակը հանձնում է Մշակույթի նախարարությունը: Իսկ մշակույթի նախարարը Լիլիթ Մակունցն է, ում էլ երևի դուր է գալիս կլիտորի, ծլիկի ու .լորիկի մասին պոեզիան...

 

NEWSPRESS.am

 


 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք