Создание сайтов

Միանձնուհիները կես միլիոն դոլար են գողացել եւ վատնել կազինոյում

ggg

ԱՄՆ-ում երկու միանձնուհիներ կաթոլիկ դպրոցից, որտեղ նրանք աշխատում էին, հափշտակել են կես միլիոն ԱՄՆ դոլար, այնուհետ փողերը վատնել են կազինոյում եւ խուսափել պատասխանատվության ենթարկվելուց: Այդ մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Daily Breeze հրատարակչությանը:

 

 

Կալիֆորնիա նահանգի Տորանս քաղաքի կաթոլիկ դպրոցի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել, որ կրթական հաստատության նախկին աշխատակցուհիները զգալի չափով գումար են գողացել եւ սեփական կարիքների համար օգտագործել: Նրանցից մեկը դպրոցի նախկին տնօրեն, քույր Մարգարետ Կրեպերն է, մյուսը՝ դասավանդող քույր Լանա Չանգը: Ծնողները հայտնել են, որ այդ կանայք բազմիցս իրենց տեղեկացրել են, որ դպրոցի ֆինանսավորումը չի բավարարում:

 

Հափշտակության դեպքի մասին հայտնի է դարձել, երբ 28 տարի աշխատած Կրեպերի թոշակի անցնելուց առաջ դպրոցում աուդիտ է անցկացվել: Ստուգման ժամանակ պարզվել է, որ դպրոցի բյուջեից հափշտակվել է 500.000 դոլար: Կրեպերը խոստովանել է, որ գողացել են փողերը եւ վատնել կազինոյում: Արքեպիսկոպոսարանից հայտնել են, որ կանանց նկատմամբ մեղադրանք չեն առաջադրի, այլ «իրենք խստորեն կպատժեն»: Միանձնուհիները համաձայնություն են տվել վերադարձնել գողացված գումարը:

Այդ որոշումը չի բավարարել դպրոցի սաների ծնողներին: Նրանք պատրաստվում են միանձնուհիների դեմ համատեղ հայց ներկայացնել դատախազություն, որպեսզի նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի:

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

galatv.am

 


 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք