Создание сайтов

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանի տիկինը հանդիպել են

ggg

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին:

 

 

Տիկին Աննա Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: Զրուցակիցները խոսել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին: Այդ համատեքստում կարևորվել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի և տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը սոցիալական, կրթական, մշակութային և բարեգործական տարբեր ծրագրերում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացումը: 

Armlur.am

 


 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք