Создание сайтов

Ինչպես 14-ամյա ախուրյանցի Հրանտը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի մեքենայում

ggg

Տղան Ախուրյանից Գյումրի մենակ էր եկել` Նիկոլ Փաշինյանին անձամբ տեսնելու համար։

 

 

Sputnik, Արմենուհի Մխոյան. 14-ամյա ախուրյանցի տղան Գյումրիում որոշ ժամանակ շրջում էր վարչապետի պաշտոնակատարի մեքենայով ու զրուցում նրա հետ։

Ամենափրկիչ  եկեղեցու մոտ պսակ դնելուց հետո, երբ ՀՀ  վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձում էր նստել մեքենան և մեկնել Գյումրիում ընթացող փողոցաշինական աշխատանքներին ծանոթանալու, նրան մոտեցան մի խումբ  գյումրեցիներ, նրանց թվում` նաև մի պատանի, ով կանչեց. «Պարոն Փաշինյան, ձեզ կարելի՞ է»:  Նիկոլ Փաշինյանը նկատեց տղային, խնդրեց իր օգնականներին մոտ բերել նրան, ապա լսելով նրան,  առաջարկեց նստել իր մեքենան:

Բավական երկար ժամանակ տղան վարչապետի պաշտոնակատարի հետ նույն մեքենայով շրջում էր քաղաքով:

Sputnik Արմենիայի թղթակիցը պարզեց` տղան՝  Հրանտ  Չալոյանը, 14 տարեկան  է։ Նա Ախուրյանից է ,ունի  իրենից փոքր քույր:  Ընտանիքում աշխատում է միայն մայրը, հայրը չի աշխատում։ Բայց թե ինչ խնդրով էր տղան մոտեցել Նիկոլ Փաշինյանին ՝ չբացահայտեց: «Կնե՛րք, բայց չեմ կարող ասել, անձնական է: Վարչապետը խոստացավ իմ խնդրին լուծում տալ»,-նշեց Հրանտը՝ փաստելով որ խնդիրը բնակարանի հետ  կապ չունի:

Հրանտի  խոսքով` ինքը  Ախուրյանից մենակ էր եկել Գյումրի՝  վարչապետին տեսնելու ու նրա հետ միասին նույն մեքենայում հայտնվեց:


 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք