Установка кондиционеров Установка кондиционера Купить кондиционер в москве Купить кондиционер Кондиционер купить песок доставка песка песок истра аренда автокрана Аренда экскаватора

Իրանի պատասխանը` Հայաստանին

ggg

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Ինչպես հաղորդում է Minval.az-ը, այս մասին հայտնում է  Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:



«Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում է և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունը և մշտապես Ադրբեջանի կողքին է այս հարցում»,- հայտարարել է նա: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի արված հայտարարությունն Իրանի հետ կապված դարձել է լայն քննարկման առարկա։ Մասնավորապես, Կոնջորյանը հայտարարել է, թե Իրանն ավտորիտար երկիր է: Նկատենք, որ այդ հանդիպման մասին տեղեկությունը և նաև բուն հանդիպումը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթից հետո: Եթե ժամանակային առումով հանդիպումն իսկապես կայացել է նրա ելույթից հետո, ապա պատասխանը չուշացավ։ 

Armlur.am

 

 

 







  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք