Установка кондиционеров Установка кондиционера Купить кондиционер в москве Купить кондиционер Кондиционер купить песок доставка песка песок истра аренда автокрана Аренда экскаватора

Հայկ Կոնջորյանի վրիպո՞ւմը, թե՞ Բոլթոնի տրամաբանության մարմնացումը

ggg

lurer.com-գրում է. Երեկ Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ուշագրավ հայտարարություն է արել։ Իշխանական խմբակցության պատգամավորն Իրանի Իսլամական Հանրապետությանը որակել է ավտորիտար։
 
 
Նման ձևակերպումը լայն քննադատության և ռեզոնանսի արժանացավ, թերևս միայն ամենաալարկոտը չփորձեց Կոնջորյանին մեղադրել քաղաքական հասունության և պատասխանատվության պակասի մեջ: Թեև հանրային պարսավանքը թափվեց միայն Կոնջորյանի «գլխին», անհրաժեշտ է նշել, որ վերջինս ներկայացնում է քաղաքական թիմ և այդ թիմի ձևավորման, այդ թիմի յուրաքանչյուր քայլի, նաև այդ թիմի վրիպումների համար գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Առավել ևս, երբ «վրիպում» եզրույթը այս պարագայում փոքր ինչ վիճահարույց է և պատգամավորի երեկվա հայտարարությունը պետք է դիտարկել շատ ավելի լայն համատեքստում:
 
 

 
Եթե մի փոքր հետ գնանք և հիշենք ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան, և այդ այցի ընթացքում արված թափանցիկ ակնարկները՝ կարծես թե ամեն ինչ պարզ է դառնում: Բոլթոնի մեսիջը Հայաստանի նոր իշխանություններին՝ հետևյալն էր՝ սահմանափակեք կապերն Իրանի հետ, եթե ցանկանում եք, որ ԱՄՆ-ն մնա Հայաստանի բարեկամը:Այսօր ԱՄՆ-ն սեղմում է Իրանի շուրջ օղակը և փորձում է այդ խնդրի լուծման համար ներգրավել նաև Հայաստանի նոր իշխանություններին: Այս պարագայում Կոնջորյանի վրիպումը կարելի է դիտարկել այլ պրիզմայի ներքո և խնդիրը շատ ավելի խորքային է, քան միայն կոնկրետ հայտարարությունը: Ըստ երևույթին՝ պատգամավորի նման շեշտադրումը թելադրված էր հենց Փաշինյանի կողմից, իսկ վերջինս էլ առաջնորդվում է Բոլթոնի՝ Իրանին «սեղմելու» ծրագրի առաջնահերթությամբ: Հետևաբար, Կոնջորյանի վրիպումը իրականում Փաշինյանի վրիպումն է՝ շատ ավելի լայն համատեքստում: Միայն թե հարց է՝ արդյո՞ք իշխանությունները հաշվարկել են նման քաղաքականության ռիսկերը և հնարավոր հետևանքները:
Երեկ ադրբեջանական մամուլը տեղեկատվություն տարածեց, որ Իրանի Գլխավոր շտաբի պետը, հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանական տարածք է, իսկ Իրանը միանշանակ պաշտպանում է հարևան երկրի տարածքային ամբողջականությունը: Իհարկե, սա ապատեղեկատվություն էր՝ դեռ՝ այն պարզ պատճառով, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն իրագործել «Բոլթոնի պլանը», նման հայտարարությանը ականատես կլինենք արդեն առանց Բաքվի քարոզչամեքենայի միջնորդության…
Ստելլա Խաչատրյան
 
 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք