Создание сайтов

Սու-25 ինքնաթիռը գտել են Բարձրաշենի տարածքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ggg

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` այսօր առավոտյան Գյումրիի զորամասերից մեկին պատկանող ուսումնական ինքնաթիռ է ընկել Անիի տարածաշրջանի գյուղերի մերձակայքում: Մեր տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնվել է 2 անձ՝ մեկը փոխգնդապետ, մյուսը՝ 28-ամյա երիտասարդ:

 

 

 

Անիի տարածաշրջանի վարչական ղեկավար Արտակ Գևորգյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ շրջանում որոնողական աշխատանքներ են ընթանում:

Ավելի ուշ Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղից տեղեկություն է հաղորդվել, որ ուսումնական ինքնաթիռը զորամասի կենտրոնական ռադարների տեսադաշտից դուրս է եկել ու ընկել Փանիկ գյուղի տարածքում:

 

 

SHANTNEWS.am-ի հետ զրուցում Փանիկի գյուղապետ Վարդան Մաքեյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Փանիկի տարածքում՝ սարերի մոտ, որոնողական աշխատանքներ են կատարվել, սակայն ոչինչ չի հայտնաբերվել:

Տեղեկություն կա նաև, որ ինքնաթիռն ընկել է Անիի տարածաշրջանի Բարձրաշեն (նախկին՝ Ղռխ գյուղի տարածում): Որոնողական աշխատանքներ նաև այդ տարածքում են իրականացվում: 

Իր հերթին, ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այս պահին ընթանում են գրոհիչ ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։

«Առաջին իսկ լուրի դեպքում կհայտնենք»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10։06-ին, Գյումրիի օդանավակայանից:

 

 


 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք