Создание сайтов

ԶՈւ ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարի վայրը հայտնաբերվել է. օդաչուները զոհվել են

ggg

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ հայտնաբերվել է այսօր առավոտյան ուսումնամարտական թռիչքի ընթացքում ուսումնական կենտրոնի հետ կապը կորցրած ՀՀ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը:

 

 

«Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Մանուկյան Մովսեսը։ Ցավակցում ենք»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է:

SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր նաև, որ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռում գտնվել է 2 անձ: Մեր տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնվել է 2 անձ՝ մեկը փոխգնդապետ, մյուսը՝ 28-ամյա երիտասարդ: Փանիկի գյուղապետ Վարդան Մաքեյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Փանիկի տարածքում՝ սարերի մոտ, որոնողական աշխատանքներ են կատարվել, սակայն ոչինչ չի հայտնաբերվել:

Տեղեկություն կար նաև, որ ինքնաթիռն ընկել է Անիի տարածաշրջանի Բարձրաշեն (նախկին՝ Ղռխ գյուղի տարածում): Որոնողական աշխատանքները նաև այդ տարածքում էին իրականացվում: 

 


 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք