Установка кондиционеров Установка кондиционера Купить кондиционер в москве Купить кондиционер Кондиционер купить песок доставка песка песок истра аренда автокрана Аренда экскаватора

«Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ էր դուխով կառավարում, մի հոգու երկիր էր դարձել». Արթուր Բաղդասարյան

ggg

«Հեղափոխությունը եղավ, բրավո, բայց անցել է ութ ամիս, էս երկիրը պետք է առաջ գնա՞, թե՞՝ չէ»,- այսօր Արտաշատ քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ նման հարցադրում առաջ քաշեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

 

Նրա համոզմամբ, երկրի զարգացման երկու ճանապարհ կա.« Երկիրը կարող է առաջ գնալ գրագետ, փորձված մարդկանցով, ոչ թե անկիրթ ու անփորձ մարդկանցով: 30 տարի պատգամավորներ ենք ունեցել, ընդորում, այս տարածաշրջանից, որ 30 նախադասություն չեն խոսել, ազգի ժողովրդի խնդիրներին մնացել են անտարբեր»: Երկիրը զարգացնելու ՕԵԿ-ի հիսուն քայլն ամփոփված է իրենց նախընտրական ծրագրում, իսկ բոլոր նրանք, որոնք թերահավատ են, որ իրենք կարող են երկիրը զարգացման տանել, Արթուր Բաղդասարյանն ասաց՝ իրենք արդեն ապացուցել են ու կարող է մի ժամ թվարկել՝ ՕԵԿ-ն ինչ է արել: «ՕԵԿ-ը ՀՀ ամենամրցունակ քաղաքական կազմակերպություններից է, որ հանդես է գալիս երկիրը ոչ միայն դուխով, այլեւ խելքով կառավարելու օգտին: Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ էր դուխով կառավարում, մի հոգու երկիր էր դարձել, տեսանք այդ կառավարման տխուր հետեւանքները: Պետք է մտածենք երկիրը խելքով կառավարելու մասին: 2018 թվականի նոյեմբերի հինգին նոր կառավարությունը 50 միլիոն դոլար բյուջետային վարկ վերցրեց 3,3 տոկոսով բյուջեի ծախսերը կատարելու համար, 2019 թվականի պետբյուջեի դեֆիցիտը կազմում է 350 միլիոն դոլար, այդքան փող է պետք, որ թոշակ ու աշխատավարձ վճարի, այդ բյուջեն հաստատվել է արդեն: Պետք է մտածենք այնպիսի քաղաքական իշխանություն ձեւավորելու մասին, որն ի զորու է ազգի առաջ ծառացած խնդիրները լուծել»: Նա նաեւ ներողություն խնդրեց, որ 2008-ին Սերժ Սարգսյանի իշխանության հետ կոալիցիա են կազմել. «Սխալ ենք արել, ներողություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Aravot.am