Создание сайтов

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրվեց կալանքը. դատավոր Մխիթարյանը կարդաց որոշումը

ggg

Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Նման որոշում այսօր կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանը: Դատարանը գործը քննեց 5 օրում:

 

 

Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակներում: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր Առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար Վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 



 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք