Создание сайтов

Խորովածի օրիգինալ բաղադրատոմս. զարմացնեք փորով բարեկամներին՝ առանց կրակ խորոված անելով

ggg

Եկել է գարունը և սկսվել է բակում «մաղալով» խորոված անելու ժամանակաշրջանը։ Սակայն երբեմն շատ դժվար է նման հարմարություն գտնելը, ինչը տհաճ է հայերի մեծամասնության համար, քանի որ խորովածը յուրահատուկ տեղ ունի մեր կյանքում։

 

 

 

Հատուկ նման դեպքերի համար Ձեզ ենք ներկայացնում առանց կրակ խորոված պատրաստելու այդ հանճարեղ մեթոդը։ Նշենք նաև այն, որ համի տեսանկյունից այս խորովածը նույնպես շատ լավն է։

 

 

 

Այսպիսով, սկզբի համար պետք է գտնել 3լ տարողունակությամբ ապակել տարրա (банка):

 

Բաղադրիչներ

 

 

խոզի միս  - 1 կգ (իսկական խորովածը խոզի մսով է)

բեկոն - 250 գ

սոխ - 2 հատ

1/2 -րդ կրտոնի հյութ

ջուր - 100 մլ

աղ

պղպեղ

համեմ և այլ համեմունքներ՝ ըստ քիմքի

 

Պատրաստման եղանակ

 

Մանր կտրատել միսը

Ավելացնել համեմունքները

Օղակաձև կտրատել սոխը, ավելացնել մսին, վրան ջուր լցնել և 30 րոպե մարինացնել

Բարակ շերտերով կտրել բեկոնը

Խորովածի փայտիկների վրա ամրացնել միսը՝ արանքներում սոխ և բեկոն դնելով

Տարրայի հատակին դնել մնացած սոխը. հիշեք, որ ամեն տարայի մեջ պետք է դնել 4 - 5 շամփուր

Տարրան փակել փայլաթիթեղով

Տարրան պետք է արտաքնից չոր լինի

Դրեք սառը ջեռոցում (որպեսզի ապակին չկոտրվի) և միացրեք այն՝ 180 - 200С, 60 - 80 րոպե

Զգուշությամբ (հնարավորինս դանդաղ) բացեք վառարանը, որպեսզի չվնասեք ապակին ջերմաստիճանի տատանումից

Դա անելու հետո կարող եք ուտել

 

 

 

 


 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք