10 զինծառայող ողջ է. զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ

10 զինծառայող ողջ է. զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ
603 2020/10/13

Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ, հաղորդում են ՊԲ-ից։

Մասնավորապես, նշված ցուցակներում ներառված են եղել Արթուր Արամայիսի Առաքելյանի, Հակոբ Խաչատուրի Հակոբյանի,  Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի,  Վահրամ Վաչագանի Հովհաննիսյաննի, Գևորգ Մանվելի Մանուկյանի,  Արմեն Զավենի Ամիրջանյանի, Իշխան Ռաֆիկի Ասլանյանի, Միսակ Հակոբի Սաֆարյանի, Հայկ Արարատի Հակոբյանի, Արթուր Նորիկի Մինասյանի անունները, ովքեր ինչպես պարզվել է ողջ են:

Պաշտպանության բանակը հայցում է բոլորի ներողամտությունը:

Ճշտված տվյալներով, ներկայում հայկական կողմի ընդհանուր զոհերի թիվը 532 է:

Մեկնաբանություններ