150 հազար մարդ, 27 հազար զինտեխնիկա, 106 նավ. Ռուսաստանում տագնապ է հայտարարվել Զինված ուժերում...

Ռուսաստան Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անակնկալ մասշտաբային ստուգումներ է սկսել զորքերում ու նավատորմերում: Տագնապ է հայտարարվել Հարավային ու Արևմտյան շրջանների զորքերում, օդադեսանտային ուժերում, Հյուսիսային, Խաղաղօվկիանոսյան նավատորմերի հետևակներում, կենտրոնական հրամանատարության մի շարք առանձին միավորումներում:
ՌԴ ՊՆ ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ Շոյգուն հայտնել է, որ անակնկալ ստուգումները «Կովկաս-2020» շտաբային ուսումնավարժանքներին նախապատրաստվելու գործընթացի մաս են կազմում: Ինչպես նաև պետք է ստուգել Զինված ուժերի ունակությունները երկրի հարավ-արևմտյան հատվածում անվտանգությունն ապահովելու հարցում, որտեղ ահաբեկչական սպառնալիքի հարց կա:
Ստուգումների ժամանակ օգտագործվելու է 35 պալիգոն և ուսումնական տարածք, 17 ծովային պալիգոն Սև ծովում ու Կասպից ծովում: Ստուգումներին մասնակցելու է 150 հազար մարդ, 27 հազար միավոր ռազմական ու զինտեխնիկա, 414 թռչող ապարատ, 106 նավ:
Շոյգուն կարգադրել է այս ընթացքում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը զինծառայողների առողջությունն ապահովելու համար: Կարգադրություն կա նաև չվնասել պետական սեփականությունն ու բացասական ազդեցություն չունենալ շրջակա միջավայրի վրևա:
Մեկնաբանություններ