37 անշարժ գույք, 8 մլն դրամը գերազանցող 29 գույք, 4 մլրդ դրամ, 2 մլն դոլար. Խաչատուր Սուքիասյանի հայտարարագիրը

37 անշարժ գույք, 8 մլն դրամը գերազանցող 29 գույք, 4 մլրդ դրամ, 2 մլն դոլար. Խաչատուր Սուքիասյանի հայտարարագիրը
686 2021/06/11

Բիզնեսմեններին քաղաքականությունից հեռու պահելու մասին դասեր տվող երբեմնի ընդդիմությունը, որ այժմ իշխանության ղեկին է, իր ցուցակ է վերցրել հնարավոր բոլոր վճարունակներին, որոնք պատրաստ են կռանալ ուղիղ Նիկոլ Փաշինյանի, և ապա նաև հարևան-թշնամի պետությունների բռնապետերի առաջ: Իհարկե, փողի համար և դիմաց: 

Դրանցից մեկը նախկին իշխանություններին ամեն հարմար առիթով քծնող, այժմ Նիկոլի մանկլավիկներին բառի բուն իմաստով վճարող-կերակրող Խաչատուր Սուքիասյանն է: 

Եվ այսպես, դիտարկենք օլիգարխ Սուքիասյանի հայտարարագիրը: Ինչո՞ւ օլիգարխ, որովհետև, ճիշտ է, նա առայժմ պաշտոն չի զբաղեցնում, բայց մեծ, եթե չասենք՝ որոշիչ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա:

Եվ այսպես. Սուքիասյանի հայտարարագիրը բաղկացած է 6 էջից:

Դրանում տեսնում ենք, որ նա հայտարարագրել է 37 անշարժ գույք, այդ թվում՝ հողամասեր, շինություններ և այլն: Անշարժ և շարժական աղյուսակներում չնշված և 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտաժույթը գերազանցող գույքերի շարքում Սուքիասյանը հայտարարագրել է 22 նկար, 1 տնային հնաոճ ժամացույց, 5 հնաոճ խալի, 1 հնաոճ կահույք:

Եկամուտների շարքում նա նշել է, որ շահաբաժին ունի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից և «Նարեկ» ՍՊԸ-ից, համապատասխանաբար, 57,338,580 և 24,500,000 դրամ, վարձակալությունից եկամուտ է ստանում Երևանի Տիգրան Մեծի և Նար-Դոսի փողոցներում գտնվող տարածքներից, համապատասխանաբար, 31,980,003 և 1,100,000 դրամ, աշխատավարձ՝ «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ից 12,459,500 դրամ և փոխառություն՝ Երևանի «Պոլիպլաստ» գործարան ՀՁ ԲԲԸ-ից 112,496,000 դրամ: 

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Խաչատուր Սուքիասյանը հայտարարագրել է 4,851,752,469 դրամ, 185,000 եվրո և 2,005,651,51:

«Արժեթուղթ և ներդրում» բաժնում նա նշել է, որ տարբեր չափերի բաժնետոմսեր ունի «Սիլ Ինշուրանս»-ում, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ում, Երևանի «Զովք» գործարան ՀՁ ԲԲԸ-ում, Երևանի «Պոլիպլաստ» ՀՁ ԲԲԸ-ում, 12,02% հասարակ բաժնետոմս և 5,75% արտոնյալ բաժնետոմս՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում: Սուքիասյանը տարբեր չափերի բաժնեմասեր ունի «Նարեկ» ՍՊԸ-ում, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ում, «Բջնի գրուպ» ՍՊԸ-ում, «Ինլոբբի» ՍՊԸ-ում, «Գլոբալ Մայնինգ» ՍՊԸ-ում (100%) և «Առաջ» ՍՊԸ-ում: 

Մանրամասները՝ լուսապատկերներում 


 

Մեկնաբանություններ