57 ոստիկան կհայտարարեն ժողովրդին միանալու և դավաճանի ապօրինի հրահանգները չկատարելու մասին. Նարեկ Մալյան

57 ոստիկան կհայտարարեն ժողովրդին միանալու և դավաճանի ապօրինի հրահանգները չկատարելու մասին. Նարեկ Մալյան
444 2020/12/08

Տեղեկացնեմ, որ ոստիկաններին ուղված կոչին այս պահին արդեն արձագանքել են 57 ոստիկան, ովքեր կհայտարարեն ժողովրդին միանալու և դավաճանի ապօրինի հրահանգները չկատարելու մասին:

Ինչպես խոստացել էի ժողովրդին միացած ոստիկանները կարժանան արտահերթ կոչումների, այդ առումով կարիք է առաջացել մանրամասնելու հետևյալը`

Արտահերթ կոչում շնորհելու իմ խոստումը տարածվում է մինչև «փոխգնդապետ» կոչումով ժողովրդին միացած ոստիկանների նկատմամբ: Ժողովրդին միացած, այս պահին գնդապետի կոչում ունեցող ոստիկանները արտահերթ կոչում չեն կարող ստանալ, քանի որ գնդապետի հաջորդ կոչումը գեներալ-մայորն է, իսկ այդ կոչումը շնորհվում է նախագահի հատուկ հրամանագրով:

Սիրելի ոստիկաններ, մի քանի օրից մեր երկրում կվերականգնվի կարգուկանոնը, հարգանքը օրենքի և ձեր մասնագիտության նկատմամբ: Կոչ եմ անում հրաժարվել դավաճանի ապօրինի հրահանգները կատարելուց և միանալ ժողովրդին քանի այդ հնարավորությունը դեռ կա:

Նարեկ Մալյան

Մեկնաբանություններ