ԱԱԾ-ի կողմից որոնվող սկանդալային ֆեյքը հիմա էլ տելեգրամյան էջ է բացել

ԱԱԾ-ի կողմից որոնվող սկանդալային ֆեյքը հիմա էլ տելեգրամյան էջ է բացել
489 2021/02/22

Վերջին օրերին քննարկվող թոփ մեկ թեման ԱԱԾ-ի կողմից իրականացվող գործողություններն են «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք օգտատիրոջ քրեական գործի շրջանակներում: 

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տանը, ինչից հետո դիմակավորված ծառայողները նրան բերման են ենթարկել ԱԱԾ։ Միևնույն ժամանակ խուզարկություն է իրականացվել նաև նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատակասենյակը, ինչից հետո նա ևս բերման է ենթարկվել ԱԱԾ:

Փաստաբան Միքայել Շխիմյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ ԱԱԾ շենքում՝ շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձեւով իր ներկայությամբ գետնին են տապալել եւ տեսաձայնագրել իր վստահորդին՝ Մհեր Ավագյանին։ Ազգային անվտանգության ծառայություն էին հրավիրվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և իրավապաշտպան Գոհար Մելոյանը:

Նշենք, որ այսօր դատարանը որոշել է Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ կեղծ էջի գործով կալանավորել Արամ Սարգսյանին, ով երեք անչափահաս երեխաների հայր է:

Այսօր դատարանը մերժել է նույն գործով մեղադրյալ ներգրավված «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին կալանավորելու միջնորդությունը, բայց բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ:

Նշենք, որ ըստ ԱԱԾ-ի` նրանք են Ֆեյսբուքում ստեղծել «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը՝ իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատություն հնչեցնելու, ատելություն սերմանելու, արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անվտանգությանն առնչվող գործողությունները քննադատելու, կասկածի տակ դնելու համար: 

Չնայած վերոնշյալ գործողություններին, ԱԱԾ-ի կողմից որոնվող ֆեյքը շարունակում է ֆեյսբուքյան գրառումներ անել: Իսկ քիչ առաջ բացվել է նաև «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ տելեգրամյան էջը, որի հետևորդները ավելանում են մեծ արագությամբ:

Нет описания. 

Armdaily.am

Մեկնաբանություններ