Ադրբեջանական լրտե՞ս է, թե՝ ոչ. ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ սկանդալային տեղեկատվության մասին

Ադրբեջանական լրտե՞ս է, թե՝ ոչ. ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ սկանդալային տեղեկատվության մասին
298 2021/03/09

Դատախազությունը տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկությունների, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին: Դատախազությունն ուսումնասիրում է այդ հրապարակումները»,- ասել է Խաչատրյանը:

Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  մեկնաբանել էր ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը, նշելով, որ հայկական կողմի համար Մարիան Քլարկ-Հաթինգն իր մանդատի իրականացման գործում թերացումներ և ոչ համագործակցային աշխատելաոճ է ունեցել:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին:

Մեկնաբանություններ