Ադրբեջանական ‹‹ORBITER-3›› անօդաչուն խոցած Վարդանը զորացրվել է

Ադրբեջանական ‹‹ORBITER-3›› անօդաչուն խոցած Վարդանը զորացրվել է
865 2020/08/13

23-ամյա Վարդանն այն զինվորներից է, որոնք նախորդ ամսվա տավուշյան լարված իրադրությանը զուգահեռ Արցախում ադրբեջանական հետախուզական ‹‹ORBITER-3›› անօդաչու էին խոցել։ Հուլիսի 18-ին՝ զինծառայության ավարտից ընդամենը երկու օր առաջ սերժանտ Վարդանն իր ջոկի հետ ստացել էր իր ամենաատասխանատու առաջադրանքը, գրում է News.am-ը։

«Մարտական հերթապահություն էինք կրում, որից հետո ստացանք խնդիր, որ գտնենք հակառակորդի անօդաչու թռչող սարքը, աշխատանքից հետո գտանք եւ հրաման ստացանք խոցելու։ Մեր հաշվարկի պետի հետ միասին համատեղ ուժերով կարողացել ենք մեր ստացած խնդիրը կատարել շատ հիանալի»,- ասում է Վարդանը։

Վարդանը գործողությանը մասնակցել է որպես ջոկի հրամանատար։ Ճշտգորտորեն օգտագործելով իրենց գիտելիքները՝ ինքն ու ընկերները րոպեների ընթացքում խոցել են հակառակորդի անօդաչուն։

«Շատ ուրախացանք։ Բոլորս իրար հետ գոռում էինք՝ այո, կպավ, եւ այլն եւ այլն, մեկնաբանելու չի, նենց զգացողություն է, որ չես կարող մեկնաբանել։ Ի վերջո մարտական խնդիր ես ստանում երկու տարվա մեջ ու փայլուն ես կատարում։ Մեր չարչարանքները ապարդյուն չեղավ»,- պատմում է Վարդանը։

Մեկնաբանություններ