Ադրբեջանցիները փորձում են GPS-ի միջոցով տարածքներ զավթել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքում. Mediaport

Ադրբեջանցիները փորձում են GPS-ի միջոցով տարածքներ զավթել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքում. Mediaport
204 2021/02/04

Ադրբեջանցիները փորձում են GPS-ի միջոցով տարածքներ զավթել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքում. Mediaport-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի զինծառայողները Google-ի քարտեզով փորձում են տարածքներ զավթել Ներքին Խնձորեսկից, գյուղապետն ու Սյունիքի համայնքապետերը փորձում են խնդիրը լուծել սեփական ուժերով: Կառավարության ոչ մի ներկայացուցիչ ներգրավված չէ սահմանազատման աշխատանքերում: Այս պահին իրավիճակը հանգիստ է:

Mediaport-ի տեղեկություններով՝ շրջանառվող տեղեկությունը, թե թշնամին Ներքին Խնձորեսկում տներ է զավթել, չի համապատասխանում իրականությանը:

Մեկնաբանություններ