Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը դատական նիստին հանդես է եկել վերջին խոսքով

Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը դատական նիստին հանդես է եկել վերջին խոսքով
790 2021/06/11

Այսօր Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում շարունակվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի դեմ քրեական գործի դատական նիստը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես «վարձկան ահաբեկիչ»: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:

Դատավարության ընթացքում, որը վարում է դատավոր Էլբեյ Ալլահվերդիևը, ելույթ է ունեցել ամբաստանյալի պաշտպանը: Փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին:

Էուլջեքջյանին նույնպես վերջին խոսքի հնարավորություն է տրվել:

Դատավորների խորհուրդը հեռացել է դատավճիռ կայացնելու:
Դատավճիռը կհրապարակվի հունիսի 14-ին:

Նախորդ դատական նիստին իր խոսքում դատախազը ռազմագերու համար պահանջել էր 20 տարվա ազատազրկում:

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝ «որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն ապօրինի հատելու» համար:

Մեկնաբանություններ