Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին է մեղադրել

Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին է մեղադրել
428 2021/06/11

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ՀՀ ԶՈւ-երը Քարվաճառի (Քելբաջար) շրջանում ադրբեջանական զինուժի դիրքերի ուղղության կրակ են բացել։

«Հինգշաբթի օրը ՀՀ զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների վրա երկու երկրների սահմանին ՝ Քելբաջարի շրջանի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի մեջ զոհվածներ կամ վիրավորներ չկան, – նշում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը Հայաստանի վրա է դրել այս միջադեպի ողջ պատասխանատվությունը:

Նշենք, որ հայկական կողմը ավելի վաղ հայտնել է, որ հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

Մեկնաբանություններ