Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին. Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին. Շուշան Ստեփանյան
181 2020/07/22

Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է նաև, որ 00:50-ի դրությամբ կրակոցներ չկան։

Ավելի վաղ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հուլիսի 21-ին ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական  հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Մեկնաբանություններ