Ահա այն ռազմավարական բարձրադիր լեռնաշղթան, որը ազատագրվել է

Ահա այն ռազմավարական բարձրադիր լեռնաշղթան, որը ազատագրվել է
234 2020/07/17

Ահա այն ռազմավարական բարձրադիր լեռնաշղթան, որը ազատագրվել է Տավուշում՝ հայ զինվորականի սխրանքով ու ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության խոհեմ, ռազմավարական որոշումների ու պատասխանատվության արդունքում՝ օգտվելով Ադրբեջանի ուազիկային արկածախնդրությունից։ Առաջին օրերին նախկինները հեգնում ու ծիծաղում էին․․․ Իսկ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում։ Վերջում ծիծաղեցին Սևաքարի բարձունքները հսկող հայոց արծիվներն ու առյուծները։

Այս քարտեզը նաև անցյալի բացթողումների ու սխալների սրբագրումն է՝ երբ վարչատարարածքային առումով հակառակորդի ավելի վաղ էր դիրքավորվել ՀՀ տարածքում, անգամ մեզ համար՝ մահաբեր բարձունքներում։

ՀՀ բոլոր նախկին նախագահները տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով խուսափել են նման դիրքերի ազատագրման քաղաքական որոշում կայացնել՝ վախենալով միջազգային ռեակցիայից, Ադրբեջանի հանդեպ “տարածքային հավակնություն” ունեցողի պիտակից, Ադրբեջանին պատերազմի առիթ ընձեռելուց և այլն, և այլն․․․․ Այդ նկատառումներով ցավոք ոչ միայն բարձրագույն մակարդակով որոշում չկայացնելով, այլև ընդհուպ չխրախուսելով Տավուշում նման բարձունքների ազատագրման տեղական ինքնապաշտպանական խմբերի ու ջոկատների նախաձեռնությունները, որոնցից շատերը ավարտվել են ցավալի կորուստներով․․․

Այժմ ՀՀ վարչապետը ազատություն է տվել ՀՀ ՊՆ ստորաբաժանումներին՝ իր վրա վերցնելով ողջ օպերացիաների ռազմա-քաղաքական պատասխանատվությունը ու խաղը գրագետ տանելով բոլոր մակարդակներում։

Ու այսօր պարզ ճակատով գնացել է երկիր ներկայացնելու, որովհետև կյանքը շարունակվում է, հաղթական օպերացիան այլևս պատմության փառահեղ էջ է, իսկ բարձունքներն այլևս մերն են։ Եվ ոչ մի հանդիմանություն Հայաստանի հասցեին, հակառակը՝ աջակցություններ, բացառությամբ ադրբեջանցիների մեծ եղբոր․․․

Ու շատ կարճ ժամանակ հետո ենք տեսնելու այս բարձունքների ուժը՝ խաղաղություն պարտադրող զորությունը, մեր շատ ու շատ քաղաքացիների ու զինվորների կյանքեր փրկող ուժը, երբ դրանցից թշնամին մահ էր սփռում հյուծող պատերազմով։

Կրկին ու կրկին՝ փառք, Հայոց բանակին, կեցցե այն Հայաստանը, որը գալիս է։


 

Մեկնաբանություններ