Ահազանգի հետքերով .«Մայրն այնքան է խոշտանգում աղջկան մինչև արյուն դուրս գա հանգստանա».Տեսանյութ

Ահազանգի հետքերով .«Մայրն այնքան է խոշտանգում աղջկան մինչև արյուն դուրս գա հանգստանա».Տեսանյութ
5860 2020/08/19

Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանը այս հարցի շուրջ արտահայտել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ ծեծը ենթադրում է տուժողի մարմնին մեկից ավելի հարվածներ հասցնելը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ

հնարավոր են դեպքեր, երբ մեկ հարվածն ավելի ուժգին լինի, քան մի քանիսը: Հարվածների քանակը արարքը որակելու դեպքում էական նշանակություն ունի միայն այն դեպքում, երբ դրա հետևանքով որևէ հանցակազմի հատկանիշ համարվող ֆիզիկական վնաս չի առաջացել:

Այսինքն՝ մեկ հարվածը, եթե առաջացնում է, օրինակ` առողջությանը ծանր, միջին ծանրության կամ թեթև վնաս, ապա որակվում է ըստ փաստացի վրա հասած հետևանքի, իսկ այն դեպքում, երբ մեկ հարվածը ֆիզիկական ցավ կամ

ֆիզիկական տառապանք չի պատճառել և այդպիսիք պատճառելու դիտավությամբ չի բնութագրվում, ապա իր նվազ կարևորության պատճառով այն չի կարող հանցագործություն համարվել:

Մեկնաբանություններ