Ալեքսեյ Նավալնին անհետացել է կլինիկայից

Ալեքսեյ Նավալնին անհետացել է կլինիկայից
395 2020/09/01

Ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, ում տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա, անհետացել է։ Համապատասխան տեղեկատվությունը հայտնվել է քաղաքագետ Վլադիմիր Սերգիենկոյի Telegram-ի ալիքում:
     Փորձագետը պատմել է, որ իր ընկերը վերջերս միկրոինսուլտ է տարել, և ինքը նրա հետ գնացել է «Շարիտե»: Սերգիենկոյի ընկերը հարցրել է հիվանդանոցի անձնակազմին, որտեղ, իբր, Նավալնին է եղել:
     Քաղաքագետը գրել է, որ բուժքույրերը հասկացրել են, որ կոմայի մեջ գտնվող Նավալնին հիվանդանոցում չէ։
     Սերգիենկոն իր հրապարակման մեջ նաև հասկացնում է, որ «Շարիտե»-ում ընդդիմադիրի բացակայության վարկածը հաստատում է այն փաստը, որ ոչ ոք չի տեսել քաղաքական գործչի՝ կլինիկայում արված լուսանկարները:
     Բացի այդ, ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մոտ, որտեղ, ինչպես հայտարարվել է, պահվում է Նավալնին, պահակ չի եղել:

Մեկնաբանություններ