ԱՄՆ-ում հայ կնոջը բուրդ «չփխելու» համար հոգեբուժարան են տարել (Լուսանկար)

ԱՄՆ-ում հայ կնոջը բուրդ «չփխելու» համար հոգեբուժարան են տարել (Լուսանկար)
288 2021/03/04

Ֆեյսբուքի օգտատեր Վազգեն Զոհրաբյանն իր էջում գրառում է արել՝ կից հրապարակելով նկար.

«ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում զավեշտալի դեպք է տեղի ունեցել: 54-ամյա հայ կինը հայկական սովորությունների համաձայն բուրդ է «չփխել» բակում:

Օտարազգի հարևանները մտածել են, որ կինը գժվել է և ահազանգել են շտապ օգնություն: Դեպքի վայր ժամանած բժիշկները կնոջը տեղափոխել են հոգեբուժարան:

Կնոջ որդին, տեղեկանալով դեպքի մասին, շտապել է հոգեբուժարան, որտեղ բժիշկներին բացատրել է իրավիճակը, նշելով, որ դա սովորական առօրյա է մեր երկրում, ինչից հետո մորը տուն է տարել»,-գրել է նա:

Մեկնաբանություններ