Անբարոյական եմ համարում, երբ երկրի ղեկավարն ասում է՝ դե ոչինչ մի 2 ամիս էլ կնստեն, մեզ կներեն. Քոչարյանի անդրադարձը՝ գերիներին և անհետ կորածներին

Անբարոյական եմ համարում, երբ երկրի ղեկավարն ասում է՝ դե ոչինչ մի 2 ամիս էլ կնստեն, մեզ կներեն. Քոչարյանի անդրադարձը՝ գերիներին և անհետ կորածներին
372 2021/06/10

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Թալինում` քարոզարշավի ժամանակ, անդրադարձավ նաև գերիների հետ կապված հարցին:

«Այդ հարցը երևի ամենից զգայուն հարցերից մեկն է այսօր: Գերիների ծնողների հետ հանդիպել եմ Գյումրիում: Խայտառակություն է, որ մինչև այսօր մեր հանրությունը չգիտի, թե քանի գերի ունի, մենք էլ չգիտենք: Չգիտենք քանի անհետ կորած ունենք: Անհետ կորածների ծնողները շատ ավելի ծանր իրավիճակում են, որովհետև որևէ տեղեկություն չունեն: Այդ մարդկանց հետ նույնիսկ քննարկումն է դժվար»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով՝ պետությունը ոչինչ չի անում այդ մարդկանց վիճակը թեթևացնելու համար:

«3 երեխաներ ունեցող անհետ կորածի կինն ասում է՝ այսքան ժամանակ մեկը մեր դուռը չի ծեծել, չի հարցրել, թե ինչի կարիք ունենք, չգիտես, թե ինչ ասես: Միջազգային կառույցների կողմից ճնշումը պետք է մեծացնել Ադրբեջանի վրա»,-ասաց ՀՀ 2-րդ նախագահը:

Նրա ասաց, որ գերիների հարցով զբաղվողը դարձել է գեներալ Մուրադովը. «Կարծես թե նա է մեղավոր, որ գերի են ընկել, ինքն էլ պարտավոր է գնալ այդ հարցով զբաղվել»:

Մեկնաբանություններ