ԱՆՉԱՓ ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում էին՝ էս ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես, չեմ մեռել․ գերեվարությունից վերադարձած զինվոր

ԱՆՉԱՓ ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում էին՝ էս ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես, չեմ մեռել․ գերեվարությունից վերադարձած զինվոր
3301 2021/06/15

Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գյուղացիները սեղան էին գցել դրսում, մատաղ արել եւ ծափողջյուններով դիմավորեցին ադրբեջանական գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանին:

Նարեկը հուզված ծայնով ասաց. «Ասում էին՝ էս ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես, չեմ մեռել: Հայ եմ ես, սաղից մեջ հայի արյուն է: Մենք չկոտրվող ազգ ենք, ինչքան զոհ ենք ունեցել, Աստված բոլորի հոգին լուսավորի»:

Հավաքվածները բաժակ բարձրացրին, իսկ ներկաներից մեն ասաց. ««Թող մատաղն ընդունելի լինի: Աչքներսդ լույս, տունը լույսով լցվել է: Նարեկ ջան, էդ քո ասած հողերը բոլորը հետ ենք վերցնելու»,-ասաց գյուղացիներից մեկը»:

Մեկնաբանություններ