Անելիքներ շատ կան, բոլոր ճակատներում. Արմեն Աշոտյան

Անելիքներ շատ կան, բոլոր ճակատներում. Արմեն Աշոտյան
667 2020/10/10

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը։ Այս ընթացքում անելիքներ շատ կան, բոլոր ճակատներում։

Տվյալ համատեքստում երկու առաջարկություն ունեմ։

  1. ԱԺ-ին առաջարկում եմ Հայաստանի տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն իրականացնել եւ պատերազմի վերսկսման օրը՝ սեպտեմբերի 27-ը, սահմանել որպես Համազգային միասնության օր։

Այդ օրն, իրոք, ազգովի աննախադեպ բռնցքում էր. թե Արցախի շուրջ, թե Հայաստանի ներսում, թե Սփյուռքում։

Իմ կարծիքով, սա պետք է գնահատել, պահպանել և ամրագրել օրենքով։

  1. Մյուս առաջարկս վերաբերում է ՀՀ Կառավարությանը։

Հումանիտար դադարը ենթադրում է նաեւ զոհվածների մարմինների փոխանակում։

Մեր ժողովրդի արժանապատվության ու պետության ապագայի համար մղած պայքարում իրենց կյանքը նահատակած զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիշատակի պատվին առաջարկում եմ գալիք օրերից մեկը Հայաստանում և Արցախում միասնաբար հայտարարել սգո օր՝ մեր խոնարումը բերելով բոլոր զոհվածներին, մեր զորակցությունը, համերաշխությունն ու գոտեպնդումը՝ իրենց ընտանիքներին»։

Մեկնաբանություններ