«Անխիղճ ու դաժան կերպով ճչում էր բժիշկը՝ հրաժարվեք երեխայից, ինչներիդ է պետք հաշմանդամ և անճոռնի երեխա մեծացնելը»

«Անխիղճ ու դաժան կերպով ճչում էր բժիշկը՝ հրաժարվեք երեխայից, ինչներիդ է պետք հաշմանդամ և անճոռնի երեխա մեծացնելը»
656 2020/09/14

Ամուսինները շոկի մեջ էին, ուլտրաձայնային հետազոտությամբ պարզ էր դարձել, որ երեխայի մոտ բոլոր ներքին օրգանները մեծացած են, ու … նա ձեռքեր չուներ

Ստանալով արդյունքները բժիշկը համառորեն համոզում էր ծնողներին հրաժարվել երեխայից: «Դուք դատապարտված կլինեք ողջ կյանքում, դուք հասկանո՞ւմ եք ինչ է նշանակում այդպիսի երեխա պահել մեծացնելը, պատկերացնում եք ինչ դժոխքի է վերածվելու ձեր կյանքը»:

Խեղճ կինը դառնագին լաց էր լինում, ինչպես նա կարող էր հրաժարվել սեփական երեխայից, թեկուզ՝ հաշմանդամ: Ամուսինը լուռ կանգնած էր: Շատ մտահոգ էր ու հանկարծ նա գուխը բարձրացրեց ու նայեց կնոջ դեմքին.

— Դա մեր երեխան է, և մենք նրանից չենք հրաժարվի, — ու շրջվելով բժշկի կողմը ասաց, — Փաստորեն ստացվում է, որ եթե հանկարծ մենք մի օր հաշմանդամ դառնանք, ասենք, վթարի ենթարկվենք ու կորցնենք մեր վերջույթները, մեր երեխաները պետք է հրաժարվեն մեզանից, վախենալով մեզ խնամելու դժվարությունից:

Այս ասելով մոտեցավ կնոջը, օգնեց բարձրանալ ու վերադարձան տուն: Օրերով լռում էին, բառ անգամ չէին փոխանակում: Կինը պատուհանից նայում էր բակում խաղացող երեխաներին ու դառնագին հոգոց հանում. «մեր երեխան երբեք չի կարողանա գնդակ բռնել, իր ձեռքով ջուր խմել» մտածում էր նա:

Կինն ամեն առավոտ աղոթում էր ու նկատել էր, որ ամուսինն էլ իր հերթին էր աղոթում, սակայն դա անում էին իրենց հոգու հանգստության համար, գիտեին թե իրենց ինչ է սպասվում:

Ու մի օր էլ առավոտյան կինն արթնացավ սաստիկ ցավերի մեջ: Եկել էր փոքրիկի լույս աշխարհ գալու օրը: Նրանք շտապ գնացին հիվանդանոց: Կնոջը տարան ծնարան, իսկ ամուսինը նստեց հիվանդանոցի բակում ու սկսեց աղոթել, ամբողջ հոգով, որքան ուժեղ կարող էր: Նա ուժ չուներ ոտքի վրա կանգնելու, չէր պատկերացնում իր փոքրիկին … առանց ձեռքերի:

3 ժամ անց ծնարանում լսվեց մանկան ճիչը ու փոքրիկին դրեցին մոր կրծքին, մայրն անմիջապես նայեց փորքրիկի ձեռքերին ու այ քեզ հրաշք, ձեռքերն ամբողջական էին, կինը կորցրեց գիտակցությունը:

Նրան ուշքի բերեցին: Նա չէր հավատում տեսածին, մտածում էր երազ էր, խնդրեց կրկին իրեն մոտեցնել երեխային, գրկեց փոքրիկին ու արցունքները հոսեցին, նա շշնջաց. Շնորհակալ եմ Տեր:

Նույն պահին դրսում նրա ամուսինը ստանալով երեխայի ծննդյան լուրը և իմանալով որ նա լիովին առողջ է, ծնկաչոք իջավ գետնին, ձեռքերը վեր պարզեց ու ասաց. Շնորհակալ եմ, Տեր Աստված:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Մեկնաբանություններ