Աննա Հակոբյանի հիմնադրամը 1 միլիոն դոլար կնվիրի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Աննա Հակոբյանի հիմնադրամը 1 միլիոն դոլար կնվիրի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
176 2020/11/20
Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները.
 
1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
 
2. Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը`այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի:
 
Գրում է Աննա Հակոբյանը իր ֆեսյբուքյան էջում

Մեկնաբանություններ