Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց (Տեսանյութ)

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց (Տեսանյութ)
245 2021/03/05

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի,նախագահությամբ, բեկանեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Սաղաթելյանն ազատ արձակվեց։

Նշենք, որ փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանը հետագայում ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։

Վերջին օրերին Բաղրամյան պողոտայում ստորագրահավաք էր սկսվել քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով։

Մեկնաբանություններ