Արամ Սարգսյանը թնակարժեք նկար է հայտարարագրել․ նրա գույքն ու եկամուտները

Արամ Սարգսյանը թնակարժեք նկար է հայտարարագրել․ նրա գույքն ու եկամուտները
631 2021/06/12

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի պատգամավորների թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Ընտրություններին 11-րդ համարի տակ հանդես եկող «Հանրապետություն» կուսակցությունը գլխավորում է Արամ Սարգսյանը։

Հայտարարագրի համաձայն, Արամ Սարգսյանն այս պահին գործազուրկ է։

Նա հայտարարագրել է․

  • 1 հողամաս (սեփականություն)՝ Արարատում – 0․099 հա,
  • տարածք (սեփականություն)՝ Երևանում – 130 քմ,
  • Hyundai Tuscan 2.0 մակնիշի ավտոմեքենա – (2017)
  • Mercedes Benz G 350 մակնիշի ավտոմեքենա – (1994)

Արամ Սարգսյանը 8 միլիոն դրամը գերազանցող 3 իր է հայտարարագրել՝

  • գրիչների հավաքածու – 100 հազար դոլար,
  • ժամացույց – 25․000 դոլար,
  • 16-րդ դարի նկար – չգնահատված։

Նրա եկամուտները մայիսի 1-ի դրությամբ կազմել են՝ 28 միլիոն դրամ, որը ստացվել է «Գալիք» ՍՊԸ-ի շահաբաժնից։

Դրամական միջոցները կազմել են՝

  • 16 միլիոն դրամ,
  • 20 հազար դոլար
  • 5 հազար եվրո։

Նա նաև արժեթղթերի է սեփականատեր է.

  • «Գալիք» ՍՊԸ – 50 %,
  • Հատուկ ցեմենտ – 45 %
  • Կավաշեն ՍՊԸ – 25 %:

Մեկնաբանություններ