«Առանձին փուլերում եղել է տեղեկատվության արտահոսք, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերի տեղակայման կետերի վերաբերյալ». Պեգովը խոսել է ԼՂ-ում հայկական կողմի պարտության հնարավոր պատճառների մասին

«Առանձին փուլերում եղել է տեղեկատվության արտահոսք, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերի տեղակայման կետերի վերաբերյալ». Պեգովը խոսել է ԼՂ-ում հայկական կողմի պարտության հնարավոր պատճառների մասին
206 2020/11/25

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայտնի դարձած WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում կիսվել է պատերազմի վերաբերյալ իր տպավորություններով:

Խոսելով հայկական կողմի պարտության հնարավոր պատճառների մասին՝ Պեգովը մասնավորապես ասել է.«Արցախի պաշտպանության բանակը տասնամյակներով պատրաստվում էր այս պատերազմին, քանի որ բոլորն էլ հասկանում էին, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կհարձակվի, հատկապես Տավուշի պատմությունից հետո, երբ հակամարտությունն անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին էր:

Պարզ էր, որ Ալիևն ու Էրդողանը կփորձեն ռևանշի հասնել և Ղարաբաղը նրանց համար առաջնահերթ ուղղություն կլիներ: Բայց ըստ իս՝ այստեղ դեր խաղաց երկու գործոն. ոչ այնքան սեփական ուժերի գերագնահատումը, որքան հակառակորդի հնարավորությունների թերագնահատումը` առաջին հերթին տեխնիկական հնարավորությունների: Եվ, երկրորդ, մեղքը թաքցնելու չէ, Երևանում էլ արդեն շատերը գիտեն, որ առանձին փուլերում տեղեկատվության արտահոսք էր եղել, այդ թվում ՀՕՊ համակարգերի տեղակայման կետերի վերաբերյալ, որոնք փաստացիորեն ոչնչացվել էին պատերազմի առաջին օրերին, որը նույնպես ծայրահեղ կարևոր դեր է խաղացել:

Այն, ինչին պատրաստ չէր Արցախը,  եկավ պատերազմի սկսվելուց 20 օր հետո, դա օդի փակելն էր: Այս 2 գործոնը, ըստ իս, որոշիչ, ողբերգական դեր այս տարածաշրջանի համար: Ինչ վերաբերում է տեղում` առաջնագծում, ձեռնարկվող քայլերին, ապա այնտեղ կային հրամանատարներ, ինչպիսին Քյոխն է (Արցախի հերոս հրամանատար Կարեն Ջալավյանը), կային մի շարք հրամանատարներ, որոնք ոչ միայն խիզախորեն կռվում էին, այլ նաև կայծակնային արձագանքում էին, փոքր` 20 հոգանոց խմբերով դիմադրում էին 300-400 հոգանոց խմբերի և դա իրականում այդպես է: Հնարավոր է, որ ինչ-որ տեղ ռեակցիան այնքան էլ օպերատիվ չի եղել, բայց ամեն դեպքում այս պատերազմը հաղթվել է ոչ թե հողի վրա, այլ օդում և տեխնոլոգիաների հաշվին»:  

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են  համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների  դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:


Մեկնաբանություններ