Արայիկ Հարությունյանն ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է, ու նա պետք է հեռանա. Էդմոն Մարուքյան

Արայիկ Հարությունյանն ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է, ու նա պետք է հեռանա. Էդմոն Մարուքյան
139 2020/09/16

Ազգային ժողովի դիմաց շարունակվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան, որն իրականացնում է  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

«Հեղափոխական իշխանությունը պաշտպանում է  կրթության նախարարին, բայց մենք կարծում ենք, որ Արայիկ Հարությունյանն ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է, ու նա պետք  է հեռանա», - լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա ընդգծեց՝ Արայիկ Հարությունյանն այլևս անելիք չունի, ու նա կանգնած է ՀՀ կրթության զարգացման ճանապարհին։

ԼՀԿ ղեկավարը նշեց՝ Արայիկ Հարությունյանի այսօրվա ասուլիսից ստացել է տպավորություն, թե՝ «ես հեղափոխություն արած տղա եմ, իզուր են ձեր ջանքերը»։

Մարուքյանն ասաց, որ մշակույթը, երիտասարդությունը, սպորտը ճահճի մեջ թաղված է։

Մեկնաբանություններ