Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
63 2021/06/29

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հունիսի 29-ին հրավիրել է արտահերթ լիագումար նիստ, որը վարում էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Նիստի օրակարգում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր:

Նախագծերը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Ներկայացնելով օրինագծերի փաթեթը՝ նախարարը տեղեկացրել է, որ նախօրեին կայացած գլխադասային հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հնչեցված առաջարկություններն ընդունվել և ընդգրկվել են օրինագծերի փաթեթում:

Նիստին ներկա պետնախարար Արտակ Բեգլարյանը և նախագծերի հեղինակը պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած մտահոգություններին և հարցերին:

Օրենքների նախագծերի փաթեթը նախապես արժանացել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանն առաջարկել է կողմ քվեարկել:

Հարցի քննարկումից հետո պատգամավորները հանդես են եկել մտքերի փոխանակությամբ:

Քվեարկության արդյունքում օրինափաթեթն ընդունվել է 24 կողմ ձայնով:

Մեկնաբանություններ