Արցախում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը արձակել է շուրջ 2300 կրակոց

Արցախում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը արձակել է շուրջ 2300 կրակոց
455 2020/07/26

Հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2300 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ պաշտպանության բանակից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանություններ