Արթուր Վանեցյանը բացեց փակագծերը և ներկայացրեց իրականությունը

Արթուր Վանեցյանը բացեց փակագծերը և ներկայացրեց իրականությունը
521 2020/08/05

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի անվան շուրջ մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքելու երևույնթերը շարունակվում են: Հիմա էլ հրապարակվել է մի մանիպուլատիվ նյութ, որ Վանեցյանն իր գործունեության ընթացքում ստացել է 10,2 մլն դրամ պարգևավճար: Այդ լուրը, թեև հերքվել է կուսակցության և անձամբ Վանեցյանի կողմից, սակայն, տպավորությունն այնպիսին է, որ ապատեղեկատվության հեղինակներն այն չնկատելու են տվել ու շարունակում են այս թեման շահարկել: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցանը հարցը վերջնականապես փակելու համար բացելով փակագծերը նշել է, որ իր գործունեության ընթացքում, ստացել է շուրջ 2 մլն դրամի չափով պարգևավճար, որը սահմանված է օրենքով՝ տարեկան 2-3 անգամ: Եվ այն ստացել են բոլորը, ինչպես նշված է օրենքում:

Չնայած դրան, Վանեցյանը այդ 2 մլն դրամ պարգևավճարը աշխատանքի ընթացքում փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ի դեպ, նույն հիմնադրամին նա 1 մլն դրամի չափով փոխանցել է նաև աշխատանքից դուրս գալուց հետո, բայց այն ժամանակ հարկ չի համարել այդ մասին բարձրաձայնել: Իսկ հիմա, երբ սկսվել է իր անվան շուրջ մանիպուլատիվ տեղեկություններ տարածելու գործընթաց, ստիպված, որոշում է կայացրել բացել փակագծերը և ներկայացնել իրականությունը:

Մեկնաբանություններ