Արժանի եք ավելիին ❤ Հավերժ փառք ձեզ, հերոսներ

Արժանի եք ավելիին ❤  Հավերժ փառք ձեզ, հերոսներ
199 2020/07/15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին միջնորդություն է ներկայացրել՝ Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու համար։

«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին արիության մեդալներով հետմահու պարգևատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:

Խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք:

Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը» , - ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։

Մեկնաբանություններ