Աշակերտներին կպատժեն դպրոցում հազալու համար

Աշակերտներին կպատժեն դպրոցում հազալու համար
852 2020/09/02

Մեծ Բրիտանիայի դպրոցներում կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված որոշ անսովոր արգելքներ են սահմանվել: Այսպիսով, ուսումնական հաստատություններում չարամտորեն հազալու կամ փռշտալու համար աշակերտը կարող է հեռացվել: Այս մասին գրում է MK.ru-ն:

Բացի դա, արգելվում է COVID-19-ի վերաբերյալ կատակելը: Դպրոցներում զուգարան գնալու հետ կապված ևս նոր կանոններ են սահմանվել: Այսպես, օրինակ, Դերբի քաղաքի դպրոցներից մեկում յուրաքանչյուր դասարանին կհատկացվի առանձին զուգարան:

Ուրիշի զուգարանակոնքից օգտվելը կհամարվի կանոնների կոպիտ խախտում: Որոշ ուսումնական հաստատություններում աշակերտները ստիպված կլինեն դուրս չգալ դասասենյակից և նույնիսկ սնվել հենց այնտեղ: Դա կարևոր է, որպեսզի ոչ ոք չխառնվի այլ խմբերին:

Աղբյուրը՝ bavnews.am

Մեկնաբանություններ