Աշակերտները կարող են առանց դիմակի՞ գնալ դպրոց. դասամիջոցներ կլինեն՞. փոփոխություններ են նախատեսվում

Աշակերտները կարող են առանց դիմակի՞ գնալ դպրոց. դասամիջոցներ կլինեն՞. փոփոխություններ են նախատեսվում
1570 2020/08/26

Դպրոցներում տարրական դասարանների աշակերտների դիմակներ կրելու հետ կապված, այսօր՝ օգոստոսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դիմակներ կրելու խնդրին. «Երեխաները սկսում են դպրոց գնալ կամ 6 տարեկանը լրացած, կամ մինչև դեպկտեմբերի 31-ը 6-ը լրանալու պարագայում, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի համաձայն, դիմակների կրման պահանջի արգելքը նշվում է մինչև 5 տարեկան երեխաների համար։ Այսինքն առողջապահական նման ցուցում, որ երեխաներին 6 տարեկանից սկսած չի կարելի դիմակ դնել՝ չկա»:

Փոխնախարարն ասել է, որ կարող են փոփոխություններ լինել դիմակների կրման հետ կապված, այս պահին քննարկում է գնում:

6-օրյա ռեժիմը կպահպանվի, որը թույլ է տալիս կրճատել ամեն օր դպրոցում գտնվելու տևողությունը նաև այս տեսանկյունից։ Ցածր տարիքի աշակերտները դպրոցում կարող են գտնվել 2,4 ժամ:

Դասամիջոցներին աշակերտների` դասարաններից դուրս չգալու մասով, նա ասել է, որ դա արվում է դպրոցում վարակի տարածումը մաքսիմում չտարածելու համար։

«10 տոկոս և ավելի դեպքերում նախատեսվում է, որ դպրոցը չի գործի։ Դպրոցի գործունեությունը որոշակի ժամանակով կդադարեցվի և այսպիսի ռիսկի լոկալիզացիան, տեղայնացումը բխում է առաջին հերթին կրթության շարունակականությունն ապահովելու հանգամանքից»,-ասաց փոխնախարարը։

Գրատախտակին մոտ գալը ևս չի թույլատրվի։ Այս դեպքում երեխան վերցնում է կավիճը, բարձիկը և այլն, որն էլ էլի վարակի տարածման ռիսկի մեծացում է։

Ժաննա Անդրեասյանը նաև նշվեց, որ տարբեր առաջարկություններ ունեն դիմակների կրման հետ կապված և մինչև սեպտեմբերի 15-ը հնարավոր է լինեն որոշակի փոփոխություններ։

Մեկնաբանություններ