Աշխատավայրում կոկային օգտագործելու համար աշխատանքից ազատվել է Սիսիանի ոստիկանապետը. Mediaport

Աշխատավայրում կոկային օգտագործելու համար աշխատանքից ազատվել է Սիսիանի ոստիկանապետը. Mediaport
1236 2021/03/29

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է, որ Սիսիանի ոստիկանապետին թմրանյութ օգտագործելու համար ազատել են աշխատանքից։

«երկու օր առաջ աշխատանքից ազատվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը՝ աշխատավայրում կոկային օգտագործելու համար: Մինչդեռ իշխանություններն այս լուրը գաղտնի են պահում:

Ընդ որում, խուզարկությամբ խոշոր քանակի թմրանյութ է հայտնաբերվել նրա աշխատասենյակի դարակում:

Նշենք, որ Հովհաննիսյանը Սիսիանի ոստիկանապետ էր նշանակվել 2020թ. հունիսի 16-ին»,-գրում է ալիքը։

Մեկնաբանություններ