Այս տեսանյութը շուշեցի կնոջը ուղարկել է Շուշիում իր բնակարանը զավթած թուրքը

Այս տեսանյութը շուշեցի կնոջը ուղարկել է Շուշիում իր բնակարանը զավթած թուրքը
3288 2021/06/16

Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Այս տեսանյութը շուշեցի Նարինեին ուղարկել է Շուշիում Նարինեի բնակարանը զավթած թուրքը։

Նարինեն երեխաների հետ Շուշին լքել է նոյեմբերի 1-ին։
Ոչինչ չի վերցրել ո՛չ իր եւ ո՛չ էլ երեխաների իրերից։

Նարինեն չի պատկերացրել, որ Նիկոլը Շուշին հանձնելու է։ Ասում է՝ գոնե երեխաներիս նկարները վերցնեի։
Այս նկարները եղել են Նարինեի IPad-ում։

Թուրքը ամեն օր Նարինեի messenger-ին էր ուղարկում Շուշիում Նարինեի տնից տեսանյութեր ու մի անգամ էլ հարցրել էր՝ «Ես ձեզ ցավ ե՞մ պատճառում»։

Հունիսի 20-ին, երբ գնաք ընտրատեղամաս, հանկարծ չմոռանաք, որ մի օր էլ թուրքը Վարդենիսի կամ Կապանի ձեր բնակարանից ձեզ ամեն օր ահա այսպիսի տեսանյութ կարող է ուղարկել»։

Մեկնաբանություններ