Այսօր մենք պարտվել ենք տարիներ շարունակ մեր դեմ ծրագրավորած եւ կազմակերպված պш տերազմում հետևյալ պատճառներով… Հրանտ Վարդանյանի ուշագրավ վերլուծությունը ՌԴ քայլերի մասին և ոչ միայն

Այսօր մենք պարտվել ենք տարիներ շարունակ մեր դեմ ծրագրավորած եւ կազմակերպված պш տերազմում հետևյալ պատճառներով… Հրանտ Վարդանյանի ուշագրավ վերլուծությունը ՌԴ քայլերի մասին և ոչ միայն
472 2021/01/01

Հրանտ Վարդանյանը գրել է. ԿԱՅՍԵՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻ ՇՆՈՒՆՉԸ : Կրեմլը շատ լավ էլ գիտի, ավելին՝ նա արդեն մասնակցում է իր տարածաշրջանից հեռանալուն, որպես տիրակալ:
Չի լինելու այլևս կայսերական մոտեցում: Իշնորհիվ քառասունչորս օր հերոսաբար կռվ шծ մեր զավակների՝ ՀՀ-ի հանդեպ

այլևս այլ վերաբերմունք է դրսևորվել ամենքի կողմից՝ մենք դեռ դա չենք գիտակցում, դեռ շատ է ցш վում: Տարածաշրջանում՝ Ռուսաստանին, որպես մեծ երկիր, իր շահը պահպանելը և ոտատեղ պահելն է հետաքրքրում, մի բան պոկելը, հետագա առևտրի նպատակով: Թուրքին թողնելով տարածաշրջան, Ռուսաստանն արդեն ասեց այդ մասին, որ ինքը ՎՎՊ-ն այլևս կայսերը չէ և

սա էլ իր կայսերությունը չէ: Նա դարձավ պարզապես իր ֆորպոստը խաղասեղանին դնող, ծրագրի մաս կազմող կողմ, պարզապես դա արեց սապնաջրով, որ որոշ զգայուն հայեր իրենց այդքան էլ վատ չզգան ու ալիք չբարձրանա իր երկրում՝ թե չէ առավել կոպիտ կաներ նույնը: ՌԴ-ն չափազանց համոզիչ ցուցադրեց իր դիրքն ու վերաբերմունքը՝ միայն երազախաբ հայը դեռ

աչքերին չի հավատում, կարծում է ՀՀ-ը դեռ կայսերության մի մասնիկ է, որ էլի նույնը կարող է շարունակվել: Իսկ, որոշ ֆանտաստներ՝ կերել են կայսերության կուտը ,արևելյան Հայաստանի հետ կապված: Ոչ մեկը թույլ չի տալու ՌԴ տարածքների էլ առավել մեծացումը, այնպես որ այդ կուտը ՛՛Արարատը ձեզ կտանք՛՛ միայն թե մեզ ծառայեքը՝ (լոխերի) համար է: Այսօր, պարտվել ենք մեր դեմ տարիներ շարունակ ծրագրավորած եւ կազմակերպված պш տերազմում:

Օտարների պայմանավորվածությունների, ներսի դդումների, մեր փնթի վերաբերմունքի պատճառով և մեր սուտը ճշտի տեղ դնելով ենք պարտության մատնվել ,ո խերիմ բարեկամի թեթև ձեռնահարությամբ: Տարածաշրջանում մեն-մենակ ենք: Այսօր մեծ աշխարհի հետ խոսելն է առաջնային, 2 հարևանների հետ շփվելը, համահայկականության ակտիվանալն ու մաթեմատիկական ճշգրտությամբ գործելը կարող է փոխել իրավիճակը:

Անկուսակցական, մասնագիտական, պետականաշեն կառավարություն ունենալը, լոկ անմնացորդ տրվելը երկրի վերականգնմանը՝ կարող է երկիրը ոտքի կանգնեցնել, պետություն ստեղծել, ԱՀ-ի հարցը կարգավորել: Սահմանադրությունը մաքրագրելուց հետո երկիրը կարող է դառնալ նախագահական, իսկ ԱԺ-ը բազմակարծիք ու ծանրակշիռ: Տնտեսական, գիտական և մշակութային հեղափոխությունը պարտադիր է, սակայն ոչ թավշյա: Համահայկականության շրջանակները հաշվի առնելով, բոլոր ոլորտների

առաջատար մասնագետներին համախմբելով ՝հարկավոր է ձևավորել, արագ և հստակ գործող, հայաստանակենտրոն, ազգային պետական մար տավարություն: Արտաքին և ներքին քաղաքականության, քաղաքավարության կոնկրետ փոփոխություններ են հարկավոր՝ 1-ին հերթին ռազմաքաղաքական, պաշտպանական, զինվորա-սպայական համակարգում: Հ. Գ. Սովետական զինվորական համազգեստից հրաժարվելը կարևոր է:

Մեկնաբանություններ