Գարիկ Պապոյանը ծնվել է 1984 թվականի սեպտմբերի 20-ին Լենինականում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցում։ 2001 թվականին ընդունվել է Երևանի հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը, որն ավարտել է 2008 թվականին։2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
2012 թվականի օգոստոս ամսին ամուսնացել է «Իքս ֆակտոր» նախագծից հայտնի «Mars On» խմբի Մարիաննայի հետ: Զույգն այժմ ունի 2 դուստր:
2017 թվականից Հանրային հեռուտաընկերության եթերում Արամ MP3-ի հետ միասին վարում է «Լավ Երեկո» ժամանցային նախագիծը:Իր գործունեության հենց առաջին տարում ՝ փետրվարի 28-ին, « Հայկյան » ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ « Լավ Երեկո »-ն արժանացավ հատուկ մրցանակի կարճ ժամանակում երիտասարդների շրջանում լայն ընդունելության արժանանալու և մեծ լսարան գրավելու համար:
2019 թվականին Գարիկ Պապոյանը կրկին հեղինակում է Եվրատեսիլյան երգ՝ Walking Out-ը, որը երգիչ Սրբուկ-ի կատարմամբ, ներկայացվում է Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում։ 2020 թվականին Արմենիա TV հեռուստաընկերությունում վարում է «Տանը LIVE-a» հումորային նախագիծը:
Մեկնաբանություններ