Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դեմ

Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դեմ
613 2020/07/22

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Պահանջը, ինչպես Panorama.am-ը տեղեկացավ Դատալեքսից, վերաբերում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և ներողություն խնդրելուն պարտավորեցնելուն։ Հայցը հետևել է 5-րդ ալիք հեռուստաընկերության եթերում Պետրոսյանի հնչեցրած հայտարարություններին։

Դ. Իոանհնիսյանի ներկայացուցիչը էդգար Հակոբյանն է, գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին։

Արձագանքելով հայցին՝ պատգամավոր Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա վերջն է առաջին սերիայի...

Այսօր մի պատկերազարդ հայցադիմում ստացա, որով ոմն փաստաբան այս մաքրամաքուր ու առաքինի տղայի անունից ինձ դատի է տվել՝ իբրև թե պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջով:

Բնական է՝ կարդացի հայցադիմումը...
Ազատ թեմայով շարադրություն...

Ամեն ինչ գրված է, բացի իրավական հիմնավորումներից...
Ես այս նկարում պատկերված մարդու վրա չեմ զարմանում...
Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է (չնայած իրեն զբաղեցնում է Սահմանադրություն գրելով), նա տեղյակ չէ ոչ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքից, ոչ էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից:

Լավ, բա էդ փաստաբանն ո՞վ ա, որ որոշել ա ծաղկեպսակ դնի իր գործարար համբավի վրա:
Հայցադիմումդ հետ վերցրա Դանիել, փրկիր քեզ վերջնականապես խայտառակվելուց, գնա մորդ հետ ունեցած դատական գործովդ զբաղվի, իմ հետ էլ կատակ մի արա...

Ես կատակասեր մարդ եմ, բայց իմ կատակասիրությունը չեմ բավարարում քո տեսակի միջոցով...
Հեռու մնա...»։

Մեկնաբանություններ